Այսօր Նյու Յորքում մեկ տարվա վերակառուցումից հետո այցելությունների համար վերաբացվում է Ազատության արձանը: Արձանի բացումը նվիրված է նրա 126-ամյակին: Հուշարձան մինչև տարեվերջ այցելության տոմսերը արդեն վաճառվել են: 30 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգման արդյունքում Ազատության արձանի արտաքինը չի փոխվել, սակայն այն ստացել է վերահսկման և անվտանգության ժամանակակից համակարգ, վերելակներ և բազկաթոռներ հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար: Նախկին աստիճանները փոխարինվել են նորով և 364-ի փոխարեն դարձել 393-ը: Նորացվել է նաև հուշարձանի լուսավորման համակարգը:
Ազատության արձանը ոչ միայն Նյու Յորքի, այլև ամբողջ ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Ամեն տարի Ազատության կղզի, որտեղ էլ հենց գտնվում է հուշարձանը, այցելում են ավելի քան 5 միլիոն մարդ: Ընդ որում՝ ամենամարդաշատը լինում է ամռանը, երբ ամեն օր այստեղ են այցելում 20 հազար մարդ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո անվտանգության նկատառումներով մուտքը դեպի հուշարձան փակ էր: Այն կրկին բացվեց 2004 թվականին: Իսկ Ազատության արձանի պսակի դիտարկման հրապարակը բացվել է միայն 2009 թվականի ամռանը: