2016 թվականի հունվարի 21-ին Մոնտեվիդեոյում մեկնարկել է կառնավալ, որը կդառնա ամենաերկարը աշխարհում։ Երաժիշտների և պարողների ելույթները, ինչպես նաև՝ թատերական ներկայացումները, կուրախացնեն զբոսաշրջիկներին և տեղաբնակներին 40 օր շարունակ։
Կառնավալի մեկնարկը տրվել է հունվարի 21-ին, երբ Ուրուգվայի մայրաքաղաքի գլխավոր փողոցով թմբուկների ռիթմերի ներքո անցել են 76 կոլեկտիվ և հարյուր արտիստ։ Այնուհետև, տոնը սփռվել է ամբողջ երկրով մեկ։
Փառատոնի պատրաստությունները սկսվել են 2 ամիս առաջ, երբ կազմակերպիչները սկսել են ընտրել խմբերին, որոնք կարող էին մասնակցեն տոնին։