Մենք հետևում ենք, թե ինչ են նրանք կրում, ինչ ուտում և ինչպես զվարճանում: Ձեզ ենք ենրկայացնում Նյու Յորքի վայրերի ամենաթարմ վարկանիշը, որտեղ հեշտությամբ կարելի է հանդիպել աստղերի:
Late Show Դեյվիդ Լեթթերմանի հետ. աստղերի մեծամասնությանը, ովքեր Նյու Յորք են գալիս պրոմո տուրերի: Ստուդիան գտնվում է թատերական թաղամասի հենց կենտրոնում՝ 54-րդ փողոցի և Բրոդվեյի թաղամասում: Շոուի տոմսերը երբեմն բաժանում են անվճար, ինչը հրաշալի հնարավորություն է սիրելի աստղի ինքնագիրը ստանալու համար:
Waverly Inn. էքսկլյուզիվ ռեստորան, որտեղ քիչ են մտածում գովազդի մասին: Աստղային հաճախորդները գնահատում են այն հենց նրա համար, որ այս վայրի մասին չգիտի սովորական հասարակությունը: Վերջին ժամանակներում այստեղ եկած հայտնիներից են Գվինեթ Փելթրոուն և Բիոնսեն:
Boom Boom Room. Գիշերային ակումբ, որտեղ շատ հայտնիներ, ներառյալ՝ Մադոննան, Լինդսի Լոհանը և Ջոն Մայերը, տոնել են իրենց հաջողությունը: Այստեղ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի ոչ միայն առերես հանդիպել աստղերի, այլև՝ վայելել դեպի Հուդզոն բացվող տեսարանը, նստել փափուկ կաշվե աթոռներին և լինել ՍՊԱ սրահում:
Trump Միջազգային հյուրանոց. Վայր, որտեղ աստղերը հաճախ են երեկո անցկացնում շոփինգից հետո: Հյուրանոցը գտնվում է Հինգերորդ ավենյուից և Կենտրոնական այգուց քիչ հեռու: Հյուրանոց այցելել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Թայգեր Վուդսը և Ջոն Ջոնսը:
Barney’s հանրախանութ. Յուրահատուկ վայր, որտեղ հնարավոր է տեսնել թե ինչպես են Քեյթ Հոլմսը կամ Վիկտորիա Բեքհեմը կոշիկ փորձում: Մեդիսոն ավենյուի վրա գտնվող առաջատար խանութը թանկարժեք է, սակայն իրականում հեքիաթային և վաղուց բավականին սիրված համաշխարհային աստղերի կողմից:
Lavo. Իտալական ուտեստը, որը պատրաստում են այս ռեստորանում, տարբեր ժամանակներում, ըստ արժանվույնս, գնահատել են Քորթնի Լավը, Մրայա Քերին և այլ աստղեր:
Meatpacking District շրջան. Սառա Ջեսիկա Փարքերը միակ աստղը չէ, որ այցելում է այս շրջան գնումների համար: Այստեղ կարող են համտեսել նաև կարտոֆիլի ֆրի: Գլխավոր տեսարժան վայրը, որը պարտադիր գուրմանների աչքերին է զառնում, ֆրանսիական Pastis բիստրոն է: Ակնհայտ է, որ հայտնիների կազմվածքին մեկ բաժին կարտոֆիլի ֆրին չի վնասի: