Հանդիպում չմուշկների վրա․ դա երևակայի ամենառոմանտիկն է, որը հնարավոր է մտածել ձմռանը։ Մեկ բաժակ տաք կակաոյի ընմիջումով չմուշկներով սահելը կօգնի գրավել ձեր երկրպագության օբյեկտին և ջարդել սառույցը։ Այսօր չմուշկը դադարել է լինել սեզոնային երևույթ, քանի որ արհեստական սառույցը հնարավորություն է տալիս վայելել չմուշկասահքը անգամ ամենաթեժ ամռանը։ Եթե դուք փնտրում եք ռոմանտիկ իրավիճակի աղբյուր, երեխաների հետ հանգստանալու վայր կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու տարածք, այդ ամենը կարող եք գտնել սառույցի վրա։ Ներկայացնում ենք ձեզ Travel + Leisure ամսագրի կազմած լավագույն սահադաշտերի տասնյակը։
Սահադաշտ Լաս Վեգաս Սթրիփում (ԱՄՆ)
Սահադաշտի ստեղծման մտահաղացումը պատկանում է Venetian հյուրանոցի ղեկավարությանը, որը գտնվում է Լաս Վեգասի ամենահայտնի բուլվարում։ Հարկավոր չէ մտածել, որ սահադաշտը կարող է սահմանափակել ինչ-որ մեկի ցանկությունները․ բացի առաջնակարգ սառույցից, այստեղ կա բար, բազմաթիվ խանութներ և հսկայական փաթիլների տեսքով զարդարանքներ, որոնք տոնական տրամադրություն են ստեղծում։ Փոքրիկ և հաճելի նյուանս․ ամեն գիշեր այստեղ կազմակերպում են հիանալի լուսային շոու։
Curry Village (Յոսեմիթի, ԱՄՆ)
Յոսեմիթի ազգային այգու ձմեռային ակումբը 1928 թվականի ձմռանը չօգտագործվող կայանատեղիները լցրեց ջրով այն բանի համար, որպեսզի ստեղծի ինքնաշեն սահադաշտ գրանիտե Հաֆ Դոում լեռան լանջին։ Այդ օրվանից դա դարձավ այգու լավ ավանդույթը։ Բայց չմուշկներով սահելը դեռ ամենը չէ, ինչ առաջարկում է Յոսեմիթը․ այստեղ հնարավոր է դահուկներ քշել, ձյունագնացով զբոսնել կամ զբաղվել սառույցի վրա մագլցելով։
Սահադաշտ Ռիդո ջրանցքի վրա (Օտտավա, Կանադա)
Ամեն տարի «Վինտերլուդիյա» ձմեռային փառատոնի շրջանակներում Ռիդո ջրանցքի վրա կազմակերպվում է հսկայական սահադաշտ, որի երկարությունը մոտ 8 կիլոմետր է։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե որքան մեծ է այս սահադաշտը, ասենք, որ դրա տարածքը հավասար է 90 հոկկեյի դաշտի տարածքի։ Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Պառլամենտ և Լորե ամրոց, իսկ տեղաբնիկները օգտագործում են սահադաշտը, որը անցնում է քաղաքի կենտրոնով, որպեսզի հասնեն աշխատավայր կամ ուսումնական հաստատություն։
Del Coronado Հյուրանոցի սահադաշտը (Սան Դիեգո, ԱՄՆ)
Երբ մենք խոսում ենք լողափնյա զվարճանքների մասին, ապա նկատի ունենք սերֆինգը, լողը և լողափնյա վոլեյբոլը։ Բայց չգիտես ինչու, չենք հիշում չմշկասահքի մասին։ Բայց եթե ձեզ բախտ է վիճակվել լինել Սան Դիեգոյի Del Coronado հյուրանոցում, դուք անշուշտ կներառեիք անհրաժեշտ իրերի ցուցակում նաև չմուշկները։ 3 քառակուսի կիլոմետր անընդմեջ հաճույք՝ դեպի Խաղաղ Օվկիանոս բացվող տեսարանով։
Սահադաշտ Էյֆելյան աշտարակի տակ (Փարիզ, Ֆրանսիա)
Ոչ մի տեղ չմշկասահքը այդքան բաղձալի և ռոմանտիկ չի լինի, որքան Փարիզում։ Էյֆելյան աշտարակի սահադաշտում կարելի է սահել առաջին կարգով ամենահայտնի փարիզյան տեսարժան հրապարակից՝ 56 մետր բարձրության վրա՝ աշխարհի ամենասիրառատ քաղաքում։ Սահելուց հետո անպայման այցելեք մեկ գավաթ տաք շոկոլադ կամ դարչինով գինի ըմպելու սահադաշտի մոտ գտնվող բարում։
Սահադաշտ Կարմիր հրապարակում (Մոսկվա, Ռուսաստան)
Անցած ձմռանը Կարմիր հրապարակ էր դուրս եկել 56000 մարդ, բայց ոչ ցույցի համար, այլ չմշկասահքի համար։ Կարմիր հրապարակի սահադաշտը զբաղեցնում է 9600 քառակուսի մետր տարածք և ներառում է չորս պատմական հրապարակ՝ բաժանելով տաճարը Կրեմլից։ Ավելի լավ է գնալ սահադաշտ առավոտյան, քանի որ այդ ժամանակ քիչ մարդ կա և սառույցի որակը լավ է։
Fuji-Q Highland Սահադաշտ (Ֆուձիյոսիդա, Ճապոնիա)
«Ֆուձի Քյու Հայլենդ» զվարճանքների կենտրոնը հպարտանում է իր մահացու վախենալու ամերիկյան Dodonpa լեռնագնացներով։ Բայց ձմռանը բոլոր դափնիները վերցնում է Ծագող արևի երկրի հսկայական սառույցադաշտը։ Տարածքը զբաղեցնում է ավելի քան 15 քառակուսի կմ։ Այդտեղից բացվում է անմոռանալի տեսարան դեպի լեգենդար Ֆուձիյամա լեռը, իսկ նորեկները կարող են լիովին անվճար դասընթացներ վերցնել առաջնակարգ հրահանգիչներից։
Vienna Ice Dream (Վիեննա, Ավստրիա)
Ամեն տարի ամանորին Վիեննան իր տպավորիչ քաղաքապետերանի առջև հսկայական սառցադաշտ է կառուցում՝ ավելի քան 22 հազար քառակուսի մետր մակերեսով։ Ավստրիացիները այն անվանում են Wiener Eistraum, ինչը թարգմանվում է որպես «Վիեննական սառցե երազանք»։ Այստեղ սահքը իսկապես կարող է լինել կախարդական։ Դուք կարող եք լավ լիցքավորվել բարերից մեկում, իսկ հետո պարել սառույցի վրա հրավիրված դիջեյների հնչեցրած երաժշտության տակ։
Սահադաշտ Թաուերի պատերի մոտ (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)
Այս վայրի կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ կարելի է սահել ամենաիսկական պատմական տեսարժան վայրի հայելային մակերեսի վրա՝ լոնդոնյան Թաուերի պատերին կից բազմադարյա ջրափոսերում։ Երբ դուք ութեր կգրեք սառույցի վրա, հիշեք, որ սահում եք Բրիտանական թագավորական գանձարանին և այն վայրին շատ մոտ, որտեղ շրջում է Աննա Բոլեյնի ուրվականը։
Սահադաշտ Wollman (Նյու Յորք, ԱՄՆ)
Այս սառցադաշտը գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական պարկի շուրջը և երեք անգամ մեծ է Ռոկֆելլերի կենտրոնի հայտնի սառցադաշտից։ Այս վայրը միշտ մեծ ճանաչում է ունեցել՝ շնորհիվ դեպի Մանհեթենը բացվող հիանալի տեսարանի և կենդանաբանական այգու հարևանության։ Սառցադաշտի մոտ կա ֆաստ ֆուդ, որտեղ կարելի է արագ ուտել, իսկ ցանկության դեպքում՝ նաև կարելի է մասնակցել հոկեյի կամ գեղասահքի դասընթացին։