Նուդիստական հյուրանոցի անձնակազմին արգելել են ինտիմ ունենալ հյուրերի հետ

Որպես բոնուս՝ նրանց առաջարկվում է անվճար սնունդ և բնակություն, ինչպես նաև՝ բժշկական ապահովագրություն։ 

Հունաստանի Հռոդոս կղզու նուդիստների հյուրանոցը սկսել է նոր աշխատակիցների  անձնակազմ հավաքել։ Այդ մասին հայտնում է 24.RU  կայքը։

Ինչպես նշում է պարբերականը՝ հյուրանոցը պահանջում է սպասուհի, երեք մատուցող, խոհարար և խոհանոցում օգնական։ Ընդ որում, գործատուն շեշտում է, որ բոլոր աշխատակիցներին խստիվ արգելվում է սեռական կապ ունենալ հյուրերի հետ։ Բացի այդ, նրանք պարտադիր պետք է հագնված լինեն։

 

 

 

You might also like