Ապրիլի 25-ին, երկարաժամկետ վերակառուցումից հետո, տուրիստներին կընդունի Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) Սուրբ Ստեփան (Sveti Stefan – չեռն.) կղզի-հյուրանոցը:
Սուրբ Ստեփանը յուրահատուկ կղզի-հյուրանոց է, որը տեղակայված է Բուդվա (Budva) ավանից 9կմ հեռավորության վրա և ափի հետ կապված է նեղ ավազե անցումով: Գրավոր փաստաթղթերում Սբ. Ստեփանը առաջին անգամ հիշեցվում է 1442թ.-ին: Ամրոցը անվանվել է Սբ. Ստեփան՝ համանուն վանքի անունով, որը միաժամանակ կառուցվել է բնակավայրի հետ միասին:
Չեռնոգորական կղզում իրենց հանգիստն են անցկացրել բազմաթիվ հայտնիներ՝ Կարլո Պոնտին, Էլիզաբեթ Թեյլորը, Ռիչարդ Բանթոնը, Ինդիրա Գանդին, Գամալ Աբդել Նասերը, Կլաուդիա Շիֆերը, Ելիզաբեթ II-ը, Քրք Դուգլասը, Սիլվեստեր Ստալոնեն, Սոֆի Լորենը և այլոք:
Կղզու հյուրանոցը հնարավորություն է տալիս զբաղվել դայվինգով և խաղալ թենիս: Հնարավոր է նաև վարձակալել զբոսանավ: Տուրիստներին էքսկուրսիաների տարաբնույթ հնարավորություններ են առաջարկվում:
Չեռնոգորիայի տուրիստական քարտեզը. Montenegro tourist map