Սանկտ Պետերբուրգում կփոխեն կամուրջների բացման ժամանակացույցը զբոսաշրջիկների համար

2017 թվականի նավարկության սեզոնին Հյուսիսային Պալմիրայի Պալատական և Երրորդության կամուրջները կբացվեն  15 րոպե շուտ։ Վոլգա-Բալթիկ ջրավազանի ներքին ջրային ուղիների վարչության նավերի տեղաշարժման կարգավորման ծառայության ղեկավար Արկադի Բիրգերը հայտնել է, որ դա կարվի զբոսաշրջիկների համար։

Առաջիկա ամռանը Պալատական և Երրորդության կամուրջները կբացվեն 1:10-ին և 1:20-ին համապատասխանաբար։ Ժամանակացույցի վերանայումը թույլ կտա զբոսաշրջիկներին հիանալ կամուրջների բաժանումով՝ առանց այնտեղով անցնող  մեծ թվով նավերի։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի այցեքարտ համարվող Պալատական կամուրջը բացում են տարեկան շուրջ 300 անգամ, որպես կանոն, օրը՝ երկու անգամ։ Գիշերվա ընթացքում նրա տակով անցնում է շուրջ  25 նավ։ Իսկ երրորդության կամուրջը, որը ևս հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը, երկարությամբ երկրորդն է Ալեքսանդր Նևսկու կամուրջից հետո։

You might also like