Շրի Լանկայի կառավարությունը տուրիստական ոստիկանության շարքերը համալրում է անգլերենին և համակարգչային գիտելիքներին տիրապետող երիտասարդներով: Տուրիստական ոստիկանության տնօրեն Մաքսի Պրոկտորը ասել է, որ նոր ոստիկանները կուղարկվեն տուրիստական շրջաններ: Այժմ տուրիստական ոստիկանությունը բաժիններ ունի Նեգոմբոյում և Հիկադուվայում, իսկ նոր բաժինները արդեն այս ամիս կբացվեն Մաունտ Լավինիայում և Արուգամ Բեյում: Տուրիստական ոստիկանության սպաները կկրեն համազգեստ, որը նման կլինի ափային պահակախմբի հագուստին, բայց կունենա ոստիկանական զինանշան: Ինչպես գրում է Sunday Times-ը` նման որոշում կայացվել է լողափի տղաների, մերսողների և այլ աշխատակիցների կողմից սեռական ոտնձգությունների մասին բողոքների պատճառով: Անցյալ շաբաթ ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, ով փորձել է բռնաբարել լողափին արևահարվող գերմանուհի 25-ամյա մի զբոսաշրջուհու: