Spirit Airlines-ը որոշել է պարզել, թե ինչով է բարկացնում ուղևորներին

Ուղևորների 27%-ին զայրացնում է այն ամենը, ինչը վերաբերվում է ինքնաթիռի նստատեղերին՝ նրանց չափը, ձևը, տեղը և հենակների թեքման աստիճանը. պարզել է  Spirit Airlines բյուջետային ավիաընկերության հետազոտությունը: Ավիաուղևորների 16%-ը դժգոհ է ուղեբեռի կորստից կամ դրա առաքման ուշացումից, ուղևորների 15%-ը օդային ճանապարհորդոթւյունների ժամանակ ատում է թռիչքների ուշացումը, նույնքանն էլ՝ սպասարկումը:

Spirit-Airlines

Ցանկացած լրացուցիչ վճարներ, որոնք կիրառում են ԱՄՆ-ում և լոուքոսթերները, և դասական ավիաընկերությունները, դուր չեն գալիս  12% ուղևորներին: Ինքնաթիռի սնունդը բարկացնում է 5%  ուղևորներին, իսկ վայրէջքի գործընթացը 2%-ին: Spirit Airlines-ը սկսել է ընդունել ուղևորների բողոքները հուլիսից, ակայն, ի զարմանս ավիաընկերության, ավելի քան 28,000 նամակների բողոքի 60%-ը վերաբերվել է այլ ավիաընկերությունների աշխատանքին:

You might also like