Հայտնի «Կեղտոտ պարեր» մելոդրամայի բոլոր երկրպագուներին հնարավորություն է տրվում զգալ իրենց ֆիլմի հերոսների դերում․ տանը, որի տարածքում տեղի են ունեցել նկարահանումները, կարելի է մի քանի օր անցկացնել։
2016 թվականի ամռանը The Mountain Lake Lodge առանձնատանը կկազմակերպվեն 3 թեմատիկ տոն, որոնք կտևեն երկու հանգստյան օր։ Հենց այստեղ է նկարահանվել Պատրիկ Սուեյզիի և Ջենիֆեր Գրեյի մասնակցությամբ պարի փորձի տեսարանը։ Չնայած նրան, որ ֆիլմում հերոսները գտնվում են Նյու Յորք նահանգի հարավ-արևելքի Կատսկիլլ լեռներում՝ իրականում առանձնատունը գտնվում է Վիրջինիա նահանգում։
Dirty Dancing առաջարկը ներառում է բնակություն հյուրանոցի համարներից մեկում, սնունդ, բոլոր պարային միջոցառումների տոմսեր, երեկույթներ, կինոցուցադրություններ և պրոֆեսիոնալ պարուսույցի հետ դասընթացներ։ Ծառայությունների այս փաթեթի արժեքը կազմում է $335 դոլար մեկ գիշեր մնալու համար։ Այս նախագծի հաջողության դեպքում կազմակերպիչները պատրաստ են անցկացնել ևս մեկ թեմատիկ հանգստյան օրեր 2016 թվականի աշնանը։