Իսպանացիները այս գարնանը պատրաստվում են ավելի հեռավոր ուղևորություններ կատարել Զատիկի արձակուրդների ընթացքում, քան անցած տարի. հայտնում է eDreams զբոսաշրջության оnline-գործակալություւնը: Այդ օրերին երկրի սահմաններից դուրս հանգստացողների ընդհանուր քանակը ավելացել է 25%-ով, իսկ հանդիպման վայրը 15%-ով: Գործակալությունը նշում է իսպանացիների քանակի աճ, որոնք ընտրում են հանգստյան օրերին ավանդական միջերկրածովյան քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն բնակավայրեր, ինչպիսիք են` Լոնդոնը, Փարիզը, Հռոմը, Բեռլինը: Սակայն մեծ մասամբ ուղևորությունների աճ է նկատվում այն վայրերը, որոնք նախկինում Պիրենեյան կղզու բնակիչների մոտ այդքան էլ հետաքրքրություն չեն առաջացրել: Նորվեգիա այս շրջանում ձգտում է այցելել 160%-ով ավելի շատ ցանկացողներ, քան անցած տարի, իսկ Շվեդիա և Հունգարիա՝ 100%: Նշված ժամանակահատվածում Իսպանիայից արտասահման ավիափոխադրումների քանակը կազմում է օդային թռիչքների ընդհանուր քանակի 71%-ը: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արտասահման է ձգտել ավիաուղևորների 58%-ը: Իսպանական քաղաքներից զբոսաշրջիկների շրջանում այս ժամանակահատվածում առավել հայտնի վայրերի հնգյակում հայտնվել է միայն Մադրիդը, այն էլ զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Top5-ից դուրս է մնացել Պալմա դե Մայորկան (վեցերորդ հորիզոնական) և Բարսելոնը (յոթերորդը): Այդ երեք քաղաքներին բաժին է հասնում բոլոր օտարերկացի այցելուների 50%-ը: