Իսպանացի զբոսաշրջիկը ապշեցրել է թանգարանի այցելուներին

25-ամյա իսպանացի զբոսաշրջիկը իսկական խառնաշփոթ է առաջացրել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում: Նա մերկացել է Բոտտիչելլիի  «Վեներայի ծնունդը» կտավի առջև, որը պահվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիի պատկերասրահում:  Իսպանացին, որի անունը չեն հրապարակում, ձեռբակալվել է «անպարկեշտության» համար, իսկ ավելի ուշ` ազատ արձակվել: Երիտասարդ զբոսաշրջիկը այցելել է պատկերասրահ զբոսաշրջիկների խմբի հետ:

NAKED-MAN

Մտնելով սրահ, որտեղ գտնվում է վերոհիշյալ նկարը, նա կանգնել է դրա առջև և սկսել է հանել հագուստը: Այնուհետև նա ծնկի է իջել և օդ շպրտել վարդի թերթիկներ, ճիշտ այնպես, ինչպես Բոտտիչելլին է իր կտավում Վեներային օծել վարդի թեթիկներով: Թանգարանի անվտանգությունը անմիջապես կանչել է ոստիկաններին, ովքեր ծածկել են զբոսաշրջիկին սավանով և տարել  ոստիկանական բաժանմունք: Երիտասարդ տղան գոչել է  «Freedom, freedom» («Ազատություն, ազատություն»):

NAKED-MAN

Պատկերասրահի տնօրեն Անտոնիո Նատալեն հաստատել է այդ լուրը տեղի ԶԼՄ-ներին և վստահեցրել, որ միջադեպը ոչ մի խնդիր չի առաջացրել: Թանգարանի գիդ Սյուզաննա Մանտովանին, ով դարձել է ականատես, իսպանացի զբոսաշրջիկի լուսանկարը հրատարակել է  Facebook-ի իր պրոֆիլում, որտեղից էլ օգտվել են շատ ԶԼՄ-ներ: Իտալական մամուլը գուշակում է, թե արդյոք սա կատակ էր, թե գեղարվեստական ինքնաարտահայտում: Պատկերասրահի էպատաժային հյուրը արդեն երկրպագուներ ունի:

You might also like