Իսպանական ընկերությունը ներկայացրել է նոր ստարտափի գործարկումը, որը կրում Wonder Trip անվանումը։ Այն հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ճանապարհորդել «կույր ամրագրման» սկզբունքով։
Wonder Trip ծառայությունից օգտվող բոլոր հաճախորդները կիմանան մեկնման ճիշտ վայրի մասին ուղևորությունից միայն 48 ժամ առաջ։ Ներկայումս ծրագրում ընդգրկված են միայն 15 քաղաք, որոնց թվում են Փարիզը, Բինմինգեմը, Բուդապեշտը, Քյոլնը և Պորտուն։ Գինը շահեկանորեն տարբերվում է ստարդարտ տուրերի գներից՝ ներառելով թռիչքն ու բնակությունը։ Ընկերությունը նաև առաջարկում է էքսկուրսիաների փաթեթ՝ գիդի ուղեկցությամբ։
Այս նախագծի հեղինակների խոսքերով՝ զբոսաշրջիկների մեծ մասը, ովքեր ընտրում են «կույր ամրագրման» սկզբունքը, նախատեսում են 2-ից 4 օրվա ուղևորություն։ Հարկ է նշել, որ Wonder Trip-ը ճանաչվել է Իսպանիայի ամենահաջող 10 ստարտափերից մեկը։