Իսպանական Iberia Express լոուքոսթերը ավիաընկերություններից առաջինն է, որ կառնավալ է անցկացրել թռիչքի ժամանակ։ Ինչպես նշված է ավիափոխադրողի Facebook-յան պաշտոնական էջում՝ միջոցառումը տեղի է ունեցել 33 հազար ֆուտ (շուրջ 10 հազար մետր) բարձրության վրա․ հայտնում է Lenta-ն։
Տեներիֆե-Մադրիդ չվերթների ժամանակ ինքնաթիռների սրահում երաժշտության ներքո ներկայացել են արտիստներ կառնավալային հանդերձանքով։ Ինչպես նշել են ավիաընկերությունում՝ տոնն անցկացվում է զբոսաշրջիկների ուշադրությունը Կանարյան կղզիների վրա գրավելու համար։ Iberia Express բյուջետային ավիաընկերությունը պատկանում է International Airlines Group ավիացիոն հոլդինգին։ Ավիափոխադրողի շտաբ-գրասենյակը գտնվում է Մադրիդում։ Լոուքոսթերն ունի 15 ինքնաթիռ և թռիչքներ է իրականացնում 22 նշանակման կետերում։