Իսպանիայի Հիերո (Hierro), որը մտնում է Կանարյան կղզիախմբի մեջ, կդառնա աշխարհում առաջին կղզին, որի ամբողջ տարածքում հասանելի կլինի անվճար մուտքը դեպի ինտերնետ Wi-Fi-ի օգնությամբ:
Ցանցը կլինի ամբողջ կղզում, որի միջոցով զբոսաշրջիկները կարող են համացանց ներբեռնել իրենց լուսանկարները` միաժամանակ գովազդելով հանգիստը Հիերոյում: Կղզու տարածքում կտեղադրվի 20 բազային կայան, որոնցից շատերը վերազինված կլինեն արևային մարտկոցներով և էլեկտրաէներհգիայի քամու գեներատորներով: Կապի արագությունը կլինի 256 կբիթ/վայրկյան:
Հարկ է նշել, որ կապը հասանելի կլինի բաց երկնքի տակ, բնակելի տներում այն չի գործի. գրում է BuenaEspana-ն: