Երևանի մետրոն կվերակառուցվի իսպանական ընկերության կողմից
Իսպանական «Ագազոս» ընկերությունը կիրականացնի Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլով նախատեսվող շինարարական աշախատանքները
Իսպանական «Ագազոս» ընկերությունը կիրականացնի Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլով նախատեսվող շինարարական աշախատանքները: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:
Նախատեսվում է իրականացնել դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգում: Իրականացվելու են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ:
Մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ) 2012-ին կնքած պայամանագրով կտրամադրի մինչև €5 մլն-ի չափով վարկ, նույնքան վարկ է տրամադրելու նաև «Եվրոպական ներդրումային բանկը» (ԵՆԲ): ՀՀ կառավարությունը ևս €5 մլն-ի դրամաշնոր է ստանալու ԵՄ-ից: