Իսպանիայի Ռասկուերա (Rasquera) քաղաքի բնակիչների շրջանում հանրաքվե է անցկացվել: Օրակարգում մարիխուանա աճեցնելու և դրա միջոցով պարտքերը մարելու հարցն է եղել, հայտնում է Daily Mail-ը:
Ռասկուերայի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ մարիխուանայի առևտրի միջոցով հնարավոր կլինի 2 տարում փակել իրենց` մոտ 2 մլն ԱՄՆ դոլար կազմող պարտքը:
Բնակիչները 56,3 տոկոսը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, մնացածը` դեմ: / tert.am