Իսպանական ավիաընկերությունը վաճառում է տոմսերը աճուրդով

«Իբերիա» (Iberia) ավիաընկերությունը գործարկել է նոր ծառայություն ուղևորների համար․ այժմ թռիչքների տոմսեր կարելի է ձեռք բերել աճուրդում։

Iberia

Իսպանիայի ամենախոշոր  ավիափոխադրողի աճուրդի կայքը արդեն սկսել է գործել, բայց տոմսերը կարելի է ձեռք բերել միայն   2015 թվականի մայիսի 27-ից։ Ներկայումս զբոսաշրջիկները կարող են գրանցվել կայքում։ Աճուրդները կանցկացվեն ամեն օր և կտևեն մինչև  48 ժամ։

Iberia

Նոր կայքը նաև ունի հավելված Apple-ի և Android-ի համար։ Առաջինը աճուրդում կներկայացվեն չվերթները դեպի Հռոմ, Փարիզ, Նյու Յորք և Մայամի։ Եվրոպական ուղղությունների տոմսերի մեկնարկային գինը կկազմի  20 EUR։ «ԱՄՆ-ի տոմսերի» լոտը մեկնարկում է 50 EUR-ից։

You might also like