Իսպանուհիները նախընտրում են շոփինգի և սեքսի փոխարեն ճանապարհորդել
Շատ կանայք բացատրել են իրենց ընտրությունը․ հարցման մասնակիցների մեծ մասի համար ճանապարհորդությունը ասոցացվում է սթրեսից ազատվելու, ինքնագնահատականի և կրեատիվության մակարդակի բարձրացման հետ, ինչպես նաև՝ օգնում գտնել ինքն իրեն։
Իսպանիայի ժամանակակից բնակչուհիները նախընտրում են մեկնել ճանապարհորդության, քան՝ շրջել խանութներով, համեղ ուտել կամ զբաղվել սեքսով։ Այդպիսին են Rumbo օնլայն գործակալության հետազոտության արդյունքները, որը ներկայացնում է «Իսպանիան ռուսերեն» պարբերականը։
Անցկացված հարցման շրջանակներում Իսպանիայի կանանց հարցրել են, թե ինչ ժամանցի են նրանք նախապատվություն տալիս։ Հարցվածների 55 %-ը ընտրել է ճանապարհորդությունը։ Եվ խոսքը հենց զբոսաշրջային ճանապարհորդության մասին է, ոչ թե գործուղման կամ բիզնեսի հետ կապված։ Երկրորդ տեղում հայտնվել է սեքսը․ այն ընտրել են իսպանուհիների 17 %-ը, դրան հաջորդում են համեղ ուտելիքները (11 %), շոփինգը(10 %) և սպորտով զբաղվելը (7 %)։