Իսպանացիների համար արձակուրդն առանց երեխաների ձանձրալի է

Mamuky.com ընկերությունը, որը զբաղվում է մանկական արտադրանքի օնլայն վաճառքով, անցկացրել է հետաքրքիր հետազոտություն,  ըստ որի, պարզվել է, որ իսպանացիների 66,74%-ը ճանապարհորդության մեկնելիս միշտ իրենց հետ տանում են երեխաներին: Թեև ծնողների 21% -ը, ընդհակառակը, ցանկանում է գոնե մեկ անգամ ճանապարհորդության մեկնել միայնակ, իսկ 12,25% -ը  տարին ավելի քան մեկ անգամ իրենց երեխաներին թողնում են տանը և ճանապարհորդում երկուսով:

FamilyԸնտանեկան հանգստի համար այս տարի լավագույն վայրը, անկասկած, լողափն է: Լիցքաթափման այս եղանակը ընտրում է ամուսնական զույգերի  75%-ը: Լեռները գրավում են ընտանիքների 16,85%-ին, իսկ ամռանը քաղաքներով ճանապարհորդել պատրաստ է միայն 8%-ը: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ հարցման մասնակից իսպանացիների 98%-ը հայտարարել է որ երեխայի ճամպրուկը հավաքում է մայրիկը, 0,66%-ը հայտարարել է, որ դա հայրիկի պարտականությունն է, իսկ 1,75% դեպքերում այդ գործով զբաղվում է հենց երեխան:

Family

Այս ուսումնասիրությանը զուգահեռ անցկացվել է նաև այլ հետազոտություն պարզելու համար ճանապարհորդության ընթացքում երեխաների ժամանցի մեթոդները: Պարզվել է, որ երեխաներին զբաղեցնելու համար տեսախաղերը օգտագործում են ծնողների 3,5%-ը,  48,58%-ը խոստովանել են, որ երեխաներին զբաղեցնում են ֆիլմերով և մուլտֆիլմերով, իսկ 47,92%-ը ժամանակը անցկացնում է երգելով և զրուցելով:

You might also like