Ժամանցի Պորտ Ավենտուրա պուրակում ավարտվել է Եվրոպայի ամենաբարձր «ամերիկյան եզրագնացի»կառուցման աշխատանքները: Ատրակցիոնի բարձրությունը կազմում է 76 մետր: 25 միլիոն եվրո արժողությամբ շինարարությունը տևել է 9 ամիս և անցել է ինժիներական փորձարկումների փուլ:
Երթուղու երկարությունը 1.650 մետր է, կա թունել, 5 «ուղտի սապատ, որոնցից ամենացածրը հասնում է 7-հարկանի շենքի բարձրությանը: Այն ունի 78 մետրանոց թեք հատված, որի վրա գնացքի թեքությունը կազմում է 86 աստիճան: Պորտ Ավենտուրայի Շամբալան նաև կդառնա ամենաարագընթացը իր տեսակի ատրակցիոնների մեջ: Գնացքը նախատեսված է 96 մարդու համար և կարող է զարգացնել 134 կմ/ժ արագություն:
Իսպանիայի Պորտ Ավենտուրայի եզրագնացները.