Իսպանիա․ Տապասի համաշխարհային օրը կնշվի հունիսի 16-ին

Հունիսի 16-ին իսպանական ավանդական տապաս խորտիկը հնարավոր կլինի համտեսել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում։ Տապասի համաշխարհային օրվան կմասնակցեն  El Asador, Lizarran, Pub Lo Picasso, Proviant, AQKitchen, AQChicken, Sever-Yug, Eat & Talk ռեստորանները։
Բայց եթե տանից դուրս գալ չեք կարողանում, հոգ չէ։ Տոնի համար հատուկ պատրաստված կայքում հնարավոր է գտնել ավանդական իսպանական ուտեստի վիդեոբաղադրատոմսերը և տանը ինքնուրույն պատրաստել այն։
Եվ, իհարկե, Տապասի համաշխարհային օրը կնշի հենց Իսպանիան։ Շատ շրջաններում կազմակերպել են հատուկ  «ir de tapas» ծրագիրը՝ երթուղիներ տապաս-բարերով։

AՏոնին կմիանա նաև իսպանական պարադորների ցանցը․ այդ օրը հյուրանոցների բարերում և սրճարաններում կգործի հատուկ առաջարկ՝  «տապաս+խմիչք»  2,5 եվրոյով։
Տապասը որոշակի ուտեստ չէ, այլ, ավելի շուտ, մատուցման ձև՝ նախատեսված  «մեկ համտեսման համար»։ Իսպանացիներն այն համարում են իրենց մշակութային  ինքնության կարևոր մասը։ Տապասի փառաբանումն անցկացվում է 2010 թվականից, բայց նախկինում դա անում էին աշնանը։ Իսկ այժմ որոշվել է այն նշել հունիսի ամեն երրորդ հինգշաբթի օրը։

You might also like