Իսպանիան կհրավիրի շոփինգի «անհայտ» քաղաքներում

Մինչև 2019 թվականը երկիրը նախատեսում է  ավելացնել զբոսաշրջիկներին վաճառված ապրանքների եկամուտը մինչև  5 միլիարդ եվրո։

Shopping
Իսպանիան բավականին հայտնի վայր է շոփինգի համար։ Սակայն գնումների համար ճանապարհորդություններից տարեկան եկամուտը կազմում է ընդամենը  1,6 միլիարդ եվրո։ Հիմնականում ճանապարհորդները գնումներ են կատարում Մադրիդում և Բարսելոնայում, որոնց բաժին է հասնում շոփեր-ճանապարհորդների 37 և  47 %-ը՝ համապատասխանաբար։ Մնացած փոքրիկ տոկոսը բաժանվում է Իսպանիայի մնացած քաղաքների վրա։

Shopping

Բայց այս իրավիճակը չի բավարարում  տեղական իշխանություններին։ Նրանք մտադիր են օտարերկրացի գնորդ-ճանապարհորդների համար բացահայտել երկրի անհայտ բնակավայրերն ու դրանցում առկա առևտրային փողոցները։ Հաղորդվում է, որ մոտ ապագայում ճանապարհորդները կիմանան, թե Մադրիդից ու Բարսելոնայից բացի ինչ այլ գրավիչ առաջարկներ ունի Իսպանիան գնորդներին։

You might also like