El Corte Inglés ընկերությունը 136 միլիոն եվրոյով ձեռք է բերել հողակտոր Մադրիդում, որտեղ կկառուցի աշխարհի ամենամեծ հանրախանութը: Ընկերությունը մտադիր է ընդլայնել հողակտորին կից գտնվող առևտրի կենտրոնը, և այն դարձնել ամենամեծ հանրախանութը աշխարհում: Ձեռք բերված 13 000 քառակուսի մետր մակերեսով տարածքը գտնվում է քաղաքի ֆինանսական և տնտեսական կենտրոնում՝ Մադրիդի լավագույն թաղամասերից մեկում. հայտնում է ABC-ն:
«Սա մի յուրահատուկ տարածք է գերազանց հաղորդակցության ցանցով և զարգացած ենթակառուցվածքով, որը գտնվում է մետրոյի և «Նուեվոս Մինիստերիոս» գնացքի կայարանների մոտ, որտեղից կարելի է միանգամից ուղևորվել օդանավակայան: Այն հարևան է նաև Ifema ցուցահանդեսային համալիրին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտին և El Corte Inglés ցանցի ամենամեծ առևտրի կենտրոնին», -նշվում է ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: