Իսպանիա. Ձեղնահարկների շաբաթ կբացվի Բարսելոնում

Բարսելոնի հյուրանոցների Ձեղնահարկների  շաբաթը  երրորդ անգամ կանցկացվի հունիսի 1-ից 8-ը:  Քաղաքի ընդհանուր առմամբ 51  հյուրանոցները կներկայացնեն ավելի քան 180 խոհարարական, մշակութային և ժամանցային միջոցառումներ: Բարսելոնի Ձեղնահարկների շաբաթվա շնորհանդեսին հյուրանոցների ասոցիացիայի տնօրեն Ժորդի Կլոսը պարզաբանել է 2013 թվականի տոնի մանրամասները: Այս տարի միջոցառումների ծրագիրը ընդլայնվել է երեք օրով` անցած տարվա համեմատ: Կազմակերպիչները ակնկալում են, որ հյուրանոցների ձեղնահարկ այս տարի կայցելեն 20 000 մարդ:

Week terraces

Ընդ որում, անցած տարվա փորձից ելնելով, նրանց  մեծամասնությունը կլինեն տեղաբնակները: Բարսելոնի Ձեղնահարկների շաբաթը հիանալի հնարավորություն է տալիս այցելել քաղաքի հյուրանոցների բաց հրապարակներում ներկայացված բարերն ու ռեստորանները: Մասնակիցների մեծամասնությունը չորս-հինգաստղանի հյուրանոցներն են: Շաբաթվա շրջանակներում հյուրանոցները միջոցառումներ են անցկացնում այցելուների համար, օրինակ` տապաս պատրաստելու վարպետության դասեր հայտնի խոհարարների կողմից, գինու համտեսումներ և երաժիշտների ու դիջեյների կենդանի կատարումներ: Եվ այս ամենը շատ մատչելի գներով. օրինակ` Hotel Indigo-ն առաջարկում է հեղինակային տապաս  և մեկ գավաթ Torres գինի  ընդամենը վեց եվրոյով:

You might also like