Իսպանիան անվանել են ընտանեկան հանգստի լավագույն երկիր

Բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքով, ընտանեկան հանգստի համար նախատեսված աշխարհի լավագույն երկիրը Իսպանիան է: Արտասահմանում առողջարան ընտրելիս բրիտանացիների մեծ մասը ընտրում է Իսպանիան, հատկապես Բարսելոնան և մոտակա առողջարանները, հայտնում է Daily Mail-ը: 


Բրիտանացիների 35-ից 40 տարեկանները ընտանքների հետ գնում են Իբերիա թերակղզի, իսկ երկրորդ տեղը, որտեղ նրանք գնում են դա տեղական առողջարաններն են, որտեղ հանգստանում են 55 և ավելի տարեկանները:
Երրորդ տեղում է ԱՄՆ-ն, քանի որ   բրիտանացիների մոտ ընդունված է այցելել թեմատիկ այգիներ, ինչպես նաև` նրանց գրավում է տեղաբնակների   ընկերասիրությունը: Հաջորդաբար իրար հետևում են Ֆրանսիան, Հունաստանը և Իտալիան:
Իսպանիան ընտանեկան հանգստի համար լավագույն երկիր համարելու  գլխավոր պատճառները ընկերասիրությունն է, հյուրասիրությունը և բազմազան զվարճանքների առկայությունը: Վերջին տարիների ընթացքում իսպանական արևի տակ ջերմացել է 10.5 միլիոն բրիտանացի զբոսաշրջիկներ:


Հարցումը անցկացրել է ABTA-ն (Association of British Travel Agents – Բրիտանական ճամփորդական գործակալությունների ասոցացիա), հարցմանը մասնակցել է 2000 մարդ:


Լավագույն ընտանեկան հանգստի համար նախատեսված 10  երկրները բրիտանացիների կարծիքով հետևյալն են`

1. Իսպանիա
2. Մեծ Բրիտանիա
3. ԱՄՆ
4. Ֆրանսիա
5. Հունաստան
6. Իտալիա
7. Թուրքիա
8. Կիպրոս
9. Պորտուգալիա
10.Ավստրալիա

 

You might also like