Հունիսի սկզբին Վալենսիա մեկնած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսել խոհարարական գլուխգործոցներ շատ մատչելի գներով: Խոհարարական «Valencia Cuina Oberta» ակցիան, որին մասնակցում են 73 ռեստորան, կանցկացվի մինչև հունիսի 10-ը. այս մասին հայտնում է իսպանական El Pais-ը:
Ռեստորանները հյուրերին կառաջարկեն անկրկնելի ուտեստների ցանկ կեսօրին 20 եվրոյով, իսկ երեկոյան` 30 եվրոյով: Ակցիային կմասնակցեն Վալենսիայի լավագույն ռեստորանները, այդ թվում` Riff, El Alto de Colón, Entrevins, Bodega Casa Montaña, Alejandro, Samsha, La Pitanza, Seu Xerea, Kaymus o Les Nits և այլն: Մանրամասները` www.valenciacuinaoberta.com կայքում: