Վալենսիայի քաղաքապետարանը ներկայացրել է վարքագծի նոր կանոնները ոչ միայն տեղաբնակների համար, ում կարգելեն թափ տալ հագուստը և գորգերը պատուհանից` 3000 եվրո տուգանք սպառնալիքով: Նոր կանոնները կտարածվեն նաև քաղաքի հյուրերի վրա: Քաղաքում կարգելվի վազել մայթերով և անցումներով: Եթե անցորդներից ինչ որ մեկը համարի, որ վազորդը խանգարում է նրանց անցնել փողոցով, ապա մարզիկը լուրջ տուգանք կստանա: Բացի այդ, այժմ Վալենսիայում արգելված է ծառեր բարձրանալ, ցատկել և շարժվել` ուրիշներին խանգարելով, խմբով կանգնել մայթին` ստիպելով անցորդներին շրջանցել ձեզ ճանապարհը անցնելու համար. գրում է España Rusa-ն: Նման բաների համար հնարավոր է տուգանվել 3 000 եվրոյի չափով, իսկ բարձր երաժշտության սիրահարները կվճարեն կրկնակի մեծ տուգանք: Ընդ որում, դա վերաբերվում է ոչ միայն տներից հնչող երաժշտությանը, այլև` մեքենաներից: