Իսպանական Վալենսիա քաղաքում բացվել է բար առողջ ապրելակերպի սիրահարների համար: Բոլոր խմիչքները և սնունդը նոր հաստատությունում պատրաստվում են միայն բնական մթերքներից: Ճաշացանկի մեջ մեջ ընդգրկված է ավելի քան 30 տեսակ հյութեր, շեյքեր և կոկտեյլներ: Մեծ ճանաչում են վայելում այն հյութերը, որոնք պատրաստված են էկզոտիկ մրգերից, կաթից, շոկոլադից, կրեմից և անգամ կեֆիրից: Այցելուներին առաջարկում են նաև աղանդերների լայն ընտրանի` տիրամիսու, սև և սպիտակ շոկոլադ, մյուսլի, հունական յոգուրտ և շատ այլ բաներ: Առողջության համար բարը աշխատում է մի քանի ամիս, իսկ այցելուները բազմաթիվ են:
Դա համեղ և առողջարար խմիչքների շնորհիվ է, որը վաճառվում է այդտեղ, ինչպես նաև բարի տարածքի ստեղծագործ և համարձակ մոտեցման համար: Ձևավորումը իր մեջ ներառում է խաղարկային, վառ և արևային գույներով երանգներ, ինտերիերի արտասովոր լուծումներով, իսկ բարի սպասքը հատուկ ուշադրություն է գրավում և ցանկություն է առաջացնում, որպեսզի անպայման փորձեն այդտեղի համեղ և օգտակար ուտելիքներից: Սպասքը, սեղանի ապակին, բարի սարքավորումները և մուտքի տարբերանշանը ունի հատուկ նշանակություն և ողջունում է լավատես մարդկանց, որոնք սիրում են առողջ ապրելակերպը: