Իսպանիան 2015 թվականին նախատեսում է դառնալ առաջատար ուղղություն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց առողջությունը: Այդ մասին հայտնում է Իսպանիայի զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Իսաբել Բորրեգոն Fitur Salud ցուցահանդեսի շրջանակներում: Բորրեգոն դիմել է երկրի բժշկական հաստատություններին զբոսաշրջային ոլորտին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: «2015-ը կդառնա բժշկական տուրիզմի տարի»,-հայտարարել է նա:
Նրա խոսքերով՝ Իսպանիայում բժշկական տուրիզմի զարգացումը անհնար է առանց Առողջապահության նախարարության և մասնավոր բժշկական հաստատությունների աջակցության: Նա հատկապես նշել է Spaincares ընկերության դերը, որը միավորում է զբոսաշրջային և բժշկական ծառայությունները մեկ արտադրանքում: Իսաբել Բորրեգոն պատմել է, որ 2015 թվականին իր վարչությունը մտադիր է լրջորեն զբաղվել երկու ուղղություններով՝ բժշկական և շոփինգ տուրիզմով: