Մադրիդյան գեղանկարչության Պրադո թանգարանը 2012 թվականի հունվարի 12-ից բաց կլինի բոլոր այցելուների համար շաբաթվա բոլոր օրերին, այդ թվում` Զատիկի օրերին: Այդպիսի որոշում է կայացրել թանգարանի հոգաբարձուների խորհուրդը, որի ղեկավարն է Իսպանիայի մշակույթի նախարար Անխելես Գոնսալես-Սինդեն: Այսպիսով` ողջ տարվա ընթացքում Պրադոն բաց կլինի 3 հազար 542 ժամ,եվրոպական բոլոր թանգարաններից շատ: Նախկինում թանգարանը չէր աշխատում երկուշաբթի օրերին և 2 օր էլ Զատկի շաբաթվա ընթացքում:
Այսպիսի ժամանակացույց է ընդունվել ոչ միայն այցելուների մասին մտածելով, այլև ֆինանսական պատճառներով: Վերջերս ավելացրել են մուտքի տոմսի գինը` 6 եվրոյից դարձնելով 10 եվրոյի, դե իսկ աշխատանքային օրերի ավելացման հետ մեկ տեղ կավելանա նաև թանգարանի եկամուտը, որն էլ թույլ կտա կրճատել պետական սուբսիդները: Դրա հետ մեկ տեղ, այն այցելուները, որոնք կգան թանգարան ժամը 18:00-ից մինչև 20:00, կարող են նայել թանգարանի ողջ հավաքածուն անվճար: Չնայած այն բանին, որ թանգարանի նոր ժամանակացույցը կկիրառվի միայն հունվար ամսից` այժմյան ժամանակացույցում բացառություններ են արվում: Նոյեմբերի 8-ից բացվող «Էրմիտաժը Պրադոյում» ցուցահանդեսին կարելի կլինի այցելել շաբաթվա ցանկացած օր: