Իսպանիա. Բարսելոնի լավագույն բյուջետային հյուրանոցները

Բարսելոնը Իսպանիայի և Եվրոպայի ամենաայցելվող քաղաքներից մեկն է: Կատալոնյան մայրաքաղաքում տեղաբաշխված վայրերը բավականին շատ են, սակայն  The Telegraph-ը ներկայացնմում է Բարսելոնի լավագույն բյուջետային հյուրանոցների ցանկը:

Barcelo Raval
Հյուրանոցը տեղակայված է բազմամշակութային Raval թաղամասում, հյուրանոցի համարները ռետրո ոճի մեջ են, և պատուհանից հիանալի տեսարան է բացվում: Միջին արժեքը 142 ֆունտ է:


Hotel Claris
Հիանալի բազմազան մշակութային հավաքածուով հյուրանոց է: Միջին արժեքը 127 ֆունտ:

Hotel Grand Central
Հյուրանոցը տեղակայված է հիանալի վայրում` 14 դարում կառուցված տաճարի և մի քանի քայլ հեռավորությամբ  գտնվող գլխավոր La Rambla փողոցի մոտ, այդ ամենի հետ մեկտեղ` կտուրին ունի բացօդյա տարածք դեպի Gothic Quarter տեսարանով, որտեղ հնարավոր է արևայրուք ընդունել: Միջին արժեքը 137 ֆունտ:

Hotel Espana
Սա Բարսելոնի նորաբաց հյուրանոցներից մեկն է, տեղակայված է դասական ոճով արդիականացված շենքում: Միջին արժեքը 93 ֆունտ:

Villa Emilia
Այս հիանալի բուտիկ հյուրանոցը ունի գերազանց ծառայություն և հաճելի մթնոլորտ, միակ թերությունը այն է, որ գտնվում է քաղաքի կենտրոնից հեռու: Միջին գինը 80 ֆունտ է:

Hotel Omm
Դիզայներական հյուրանոցը ունի գերազանց խոհանոց և գիշերային ակունբ: Միջին գինը 142 ֆունտ:


Chic&Basic Born
Սա դասական դիզայներական հյուրանոց է խելքին մոտ գներով, որը գտնվում է Parc de la Ciutadella այգու դարպասների մոտ: Միջին գինը 86 ֆունտ:

Banys Orientals
Այս հյուրանոցը գնային առումով հաղթող է համարվում, առաջարկում է էլեգանտ համարներ ընկերական մթնոլորտ, միայն համարները պատվիրելը պետք է մի փոքր շուտ արվի, քանի որ հյուրանոցը միշտ մարդաշատ է: Միջին գինը 96 ֆունտ է:

You might also like