Տեներիֆեի զբոսաշրջության գոծակալությունը գործարկել է նոր ակցիա, որը կղզու բնակիչներին կպատմի, թե ինչպես բարեհամբույր լինել զբոսաշրջիկների հետ. հայտնում է The Telegraf-ը:
Զբոսաշրջիկները Տեներիֆեի գլխավոր եկամուտի աղբյուրն են, և կղզու կառավարության նպատակն է լավ տպավորություն թողնել հինգ միլիոն զբոսաշրջիկների մոտ, ովքեր ամեն տարի այցելում են կղզի:
Այդ պատճառով էլ ստեղծվել է «Tenerife Buena Gente»՝ «Տեներիֆե՝ բարեհամբյուր մարդիկ» ակցիան: Տեներիֆեի հյուրանոցային Ashotel ընկերությունը նույնպես բացել է նոր կուրսեր հյուրանոցային աշխատակազմի համար: