Մալագայի La Concepción բուսաբանական այգին անվճար բացում է իր դռները բոլոր ցանկացողների առջև կիրակի օրերին օրվա երկրորդ կեսին։ Այս պահին բուսաբանական այգու տոմսն արժե 5,2 եվրո մեծահասակների և 3,10 եվրո՝ արտոնյալների համար (16 տարեկանից փոքր երեխաների, ուսանողների, թոշակառուների, բազմանդամ ընտանիքի անդամների համար):Զբոսաշրջային խմբերի դեպքում մեկ անդամի տոմսի արժեքը կազմում է 4,15 եվրո, իսկ արտոնյալներինը՝ երկու եվրո։