Իսպանացի գիտնականները առանձնացրել են 12 ոսկե կանոն, որոնք օգնում են փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքը և դառնալ երջանիկ: Բժիշկ Ռաֆայել Մարտոսը Խաեն քաղաքի մի ոումբ գիտնականների հետ վստահեցնում են, որ երջանիկ լինել հնարավոր է, պարզապես դրա համար անհրաժեշտ է հետևել մի քանի խորհուրդների: Մարտոսը նշում է, որ «երջանկությունը կախված է մի քանի գործոններից», որոնք բաժանվում են երեք կատեգորիաների՝ գենետիկական, իրավիճակային և գործունեությամբ պայմանավորված գործոններ: Գենետիկական գործոնները կազմում են մարդկանց երջանկացնող պատճառների 50%-ը: Այդ գործոններից են ծննդյան վայրը, ռասան, սեռը, տարիքը, եկամուտը կամ առողջական վիճակը: 10%-ը կազմում են իրավիճակային գործոնները, իսկ 40%-ը՝ պայմանավորված գործունեությամբ, որը կարելի է վերահսկե
Վերահսկման սկզբունքը հետևյալն է.
1. Երախտապարտ լինել մանրուքների համար:
2. Լավատես լինել՝ չնայած հոռետեսական տրամադրությանը:
3.Խուսափել սոցիալական համեմատություններից:
4.Զարգացնել բարության գործելակերպը:
5.Մշակել կյանքի ռազմավարություն:
6.Մեղադրել ոչ թե ուրիշներին, այլ ինքդ՝ քեզ:
7.Մասնակցել գործունեությունների, որոնք ամբողջովին կլանում է:
8.Համտեսել կյանքի ուրախությունները:
9.Պահպանել նպատակասլացությունը:
10.Իրականացնել հոգևոր զարգացումներ:
11.Ֆիզիկական վարժություններ անել:
12. Մշակել սոցիալական հարաբերություններ: