Հայտնի իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին հանդես է գալիս խոհանոցում: Մոտ ապագայում նա կբացի իր առաջին ռեստորանը և այն էլ՝ Իբիցայում: Հաստատության հասցեն արդեն հայտնի է՝ Paseo Joan Carles I, 13՝ Cipriani-ի և Pachá-ի մոտ: Շշուկների համաձայն՝ Կավալին դրա համար ներդրել է 2,5 միլիոն եվրո:
Կարելի է կարծել, որ այցելուների հետ կապված խնդիրներ նա չի ունենա. վերը նշված հարևան հաստատություններում միջին հաշիվը չի իջնում 200 եվրոյից, բայց դրանք մշտապես լի են հաճախորդներով: Այս վայրերում հաճախ են լինում հայտնի և հարուստ մարդիկ Ռուսաստանից, Հնդկաստանից և Ճապոնիայից:
Ինչ վերաբերվում է Cavalli նորաձևության ապրանքանիշին, ապա արդեն մի քանի տարի խոսակցություններ են պտտվում, որ դիզայները մաս-մաս այն կվաճառի ներդրողներին: Չնայած մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում են ներդրում կատարել՝ մաեստրոն դեռևս որոշում չի կայացրել. հայտնում է Espanarusa-ն: Իսկ մինչ այդ իտալացի դիզայները փորձում է իրեն տարբեր ոլորտներում: