Ավտոմոբիլային Ferrari ընկերությունը PortAventura World Parks and Resorts-ի հետ համատեղ կբացի ժամանցային առաջին թեմատիկ այգին՝ «Ferrari Land»։ Նախագծի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն եվրո, դրա բացումը նախատեսված է 2017 թվականի սկզբին։
60 000 քառակուսի մետր մակերեսով «Ferrari Land»-ը կտեղակայվի իսպանական Պարկ Ավենտուրա ժամանցային հանգստավայրում։ Ամեն տարի այստեղ է այցելում 40 միլիոն զբոսաշրջիկ, որոնց 50 %-ը օտարերկրացի է։
Ապագա այգու առանձնահատկություններից կլինի Եվրոպայում ամենաբարձր ամերիկյան բլրակները՝ 112 մետր բարձրությամբ և 880 մետր երկարությամբ, որը կզարգացնի մինչև 180 կմ/ժ արագություն։ «Ferrari Land»-ի այլ զվարճանքներից կլինի 570 մետր երկարությամբ մրցուղին, մեծահասակների և երեխաների մրցավազքային սիմուլյատորներ և 55 մետր բարձրության ազատ անկման աշտարակը։
Բացի այդ, այցելուները կարող են համտեսել Էմիլիա Ռոմանիա շրջանի ավանդական ուտեստներ և այցելել Ferrari-ի ֆիրմային խանութներ։