Պրադո Բուլվարը (Paseo del Prado) մայրաքաղաքի գլխավոր կենտրոնական տեսարժան վայրերից մեկն է: Այն ունի քաղաքային պատմական այգու կարգավիճակ, որը ամենահինն է Մադրիդում: Հրաշալի փողոցը, որը նախատեսված է ինչպես դանդաղ զբոսանքների, այնպես էլ կյանքի արագ ռիթմի համար, ձգվում է Սիբելես հրապարակից մինչև Կառլոս V կայսեր հրապարակ:
Պրադո Բուլվարը նաև ամենից «թանգարանային» երթուղին է՝ Իսպանիայի մայրաքաղաքի մշակութային-գեղարվեստական մթնոլորտի կենտրոնը: Հաշվի առնելով Պրադոյի Բուլվարի կարևոր նշանակությունը՝ Մադրիդի իշխանությունները հայտարարել են այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընգրկելու հայտ ներկայացնելու մտադրության մասին: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ «գաղափարը այսօր չի հղացել և այս նախագծի համար արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվել, որի շարունակության համար կազմվել է 2014 թվականի բյուջեն»:
Մշակույթի, սպորտի և տուրիզմի քաղաքային վարչությանը հատկացված միջոցների ընդհանուր գումարը հաջորդ տարի կկազմի 131 միլիոն եվրո: Ներկայումս Մադրիդում համաշխարհային ժառանգության ցանկի հուշարձաններից գտնվում են Էլ Էսկորիալը, որը վանք է, պալատ և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի նստավայրը, Ալկալա դե Էնարես պատմական կենտրոնը և համալսարանը, Արանխուես պալատա-պարտեզային համալիրը: