Իսպանիա. Բարսելոնի ֆուտբոլիստները խնդրել են, որ թռիչքների ժամանակ իրենց սպասարկեն միայն բորտ-ուղեկցորդուհիները
Իսպանական «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները ցանկանում են, որ թռիչքների ժամանակ իրենց սպասարկեն միայն աղջիկները: Խնդրանքը գուցե մի քիչ տարօրինակ թվա, սակայն ֆուտբոլիստների կողմից նման խնդրանքը լիովին արդարացված է. խնդիրն այն է, որ արական սեռի բորտ-ուղեկցորդները խմիչք կամ սնունդ մատուցելիս ֆուտբոլային արվեստի և բազմաթիվ ֆուտբոլային նրբությունների վերաբերյալ զանազան հարցեր են տալիս:
Turkish Airlines ավիաընկերությունը, որը կազմակերպում է ֆուտբոլային ակումբի թռիչքները, հայտարարել է, որ արական սեռի չափազանց հետաքրքրասեր աշխատակիցները «կարմիր քարտ» կստանան, եթե սկսեն նրանց հարցեր տալ:
Ավիաընկերության տղամարդկանց աշխատակազմը հարցեր է տալիս, ստորագրություններ և վերնաշապիկներն խնդրում ֆուտբոլի համաշխարհային «աստղերից»: «Բարսելոնում» են խաղում մոլորակի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինիեստան և այլոք:
Այժմ Turkish Airlines-ը մոտակա 2.5 տարիների ընթացքում իր վրա է վերցրել ֆուտբոլիստների տեղափոխման պարտականությունները՝ հաշվի առնելով ուղևորների բոլոր ցանկությունները. հայտնում է DailyMail-ը: