Սուր զգացողությունների սիրահարները փնտրում են վայր, որտեղ հնարավոր է ադրենալինի լավ չափաբաժին ստանալ: Ավելի լավ վայր, քան Camino del Rey-ն (Թագավորի ուղին) է, դժվար թե գտնվի, բայց շուտով ամեն ինչ կփոխվի:
Մեկ մետր լայնություն ունեցող ճանապարհը, որը գտնվում է Գուադալորսե գետի վրա 100 մետր բարձրության վրա, շուտով նոր տեսք կստանա: «Սանդո» շինարարական ընկերությունը սկսել է երթուղու նշագրումը: Նախապատրաստական աշխատանքները կշարունակվեն մինչև մայիս ամիսը, իսկ հետո ճանապարհը նոր, ավելի քաղաքակիրթ տեսք կստանա:
Ինչպես գրում է The Telegraf-ը՝ ճանապարհը ձեռք կբերի հզոր փայտե հիմք, իսկ որոշ հատվածներում ապակե վահաններ կտեղադրվեն՝ կազմելով ապակե հատակով սեկցիաներ: Դրանից հետո ճանապարհը կպատեն պատնեշներով՝ նախօրոք կանխելով 100 մետր բարձրությունից գետի վարարումը: