Հերթական անգամ Madrid Exquisito-ն բարձրակարգ խոհանոցը հասանելի է դարձնում բոլոր ցանկացողների համար։ Ապրիլի 15-ից 24-ին ընդամենը 25 եվրոյով հնարավոր կլինի համտեսել սեզոնային ուտեստները ամենահեղինակավոր մայրաքաղաքային ռեստորաններում։ Այս անգամ ռեստորատորները իրենց խոհարարական առաջարկում ընդգրկել են ևս մեկ բաղադրիչ՝ սոցիալական․ յուրաքանչյուր պատվերից մեկ եվրո կտրամադրվի սոցիալական ճաշարանների ֆոնդին, որոնք Մադրիդում վերահսկում է Խաղաղության մարգարեներ ՀԿ-ն / Mensajeros de la Paz։
Աշնանային ակցիայի մասնակից ռեստորաններին, որոնց թվում էին՝ Arce, Colección Cibeles, Corral de la Morería, El Cenador de Salvador, El Pitaco, El Rincón de Esteban, Ferreiro, La Canica, Lágrimas Negras, M29, Max Madrid, Ox´s, Paradís Madrid, Sal de Hielo, Sal Gorda, Seven and Six և Soho Cambridge Club ռեստորանները, միացել են նոր մի քանիսը՝ Atrapallada, Kasanova, La Chelo, Lovnis, Samarkanda, Shukran, Taberna & Media և 5 Cucharas։
Ակցիային մասնակից ռեստորանները պատկերացում են տալիս մադրիդյան բարձրակարգ խոհանոցի մասին, և յուրաքանչյուրը իր անմոռանալի նոտան է ներդնում ընդհանուր կատարման մեջ՝ լինի դա նոր միտում, պատմական շենք, քաղաքի յուրահատուկ անկյուն, որտեղ գտնվում է ռեստորանը, ավանդական կամ նորարարական խոհանոց։