Մադրիդի մոմե արձանների թանգարանում` Museo de Cera-ում բացվում է սրահ` նվիրված Նորմա Ջին Բեյքերին կամ Մերլին Մոնրոյին: Ցուցահանդեսը նվիրված կլինի նրա մահվան 50-ամյակին: Երգչուհու մի շարք իրերի կողքին ներկայացված կլինի նաև աստղի շիրմասկահակը` բերված Վեստվուդսկյան գերեզմանոցից և տրամադրված Էնրիկե Էրերոսա հիմնադրամի կողմից: Մադրիդի մոմե արձանների թանգարանը գտնվում է Pa seo de Recoletos, 41, Colón մետրոյի կայարան (4-րդ գիծ) հասցեում: Անհատական մուտքի տոմսի վճարը մեծահասակների համար կազմում է 16 եվրո: Ժամանակացույցը. աշխատանքային օրերին ժամը 10:00-14:30 և 16:30-ից մինչև 20.30: Հանգստյան և տոն օրերին թանգարանն աշխատում է 10.00-ից 20:30-ը` առանց ընդմիջման: