Մադրիդի քաղաքային խորհուրդը հայտարարել է , որ մինչև 2016 թվականի վերջը կանցկացվեն կազմակերպված էքսկուրսիաներ դեպի հայտնի իսպանացի գրողի գերեզմանոց, որը հայտնաբերվել է մեկ տարի առաջ Trinitarias մենաստանի San Ildefonso եկեղեցու դամբարաններից մեկում․ այս մասին հայտնում է El Mundo-ն։
Գերեզմանոց այցելությունները կթույլատրվեն մինչև դեկտեմբերի 31-ը ամեն ուրբաթ և շաբաթ օրերին։ Ուրբաթ օրերին անգլերեն լեզվով էքսկուրսիան կսկսվի 16:00-ին, կաստիլիերեն՝ 17:00-ին, շաբաթ օրերին ժամերը կտեղափոխվեն ՝ 11:00-ին և 12:00-ին՝ համապատասխանաբար։ Յուրաքանչյուր խմբում անդամների թիվը սահմանափակ է․ միաժամանակ դամբարան կարող է այցելել ոչ ավել քան 25 մարդ։ Պետք է գրանցվել նախապես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում, որը գտնվում է Պլազա Մայորում /Plaza Mayor/։
Էքսկուրսիաները նվիրված են Միգել Սերվանտեսի մահվան 400-ամյա տարելիցին, որը լայնորեն նշվում է Իսպանիայում այս տարի։
Հիշեցնենք, որ մեծն գրողի հուղարկավորման հստակ վայրը անհայտ էր շուրջ չորս հարյուրամյակ։