Իսպանական Satxota սիդրի գործարանը, որը գտնվում է Սան Սեբաստյանից 30 կմ հարավ-արևմուտք, միացել է «Բասկերի սիդրը» երթուղուն և զբոսաշրջիկներին հրավիրում է էքսկուրսիայի: Հյուրերը կարող են հետևել խմիչքի պատրաստման ողջ գործընթացին. գիդի դերում հանդես կգա սիդրի պատրաստման մասնագետը: Այցելուները նաև հնարավորություն կունենան փորձել վերջնական արդյունքը` մասնակցելով համտեսմանը:
Բացի դրանից, հյուրերին կառաջարկեն փորձել նոր բերքից ստացված սիդրը, համաձայն տեղական Չոչ (Txotx) ավանդության. Չոչ գոռալով բոլորը շտապում են տակառների մոտ, որտեղից էլ խմիչքը լցվում է բաժակները: Էքսկուրսիան անցկացվում է չորս լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, բասկերի և կաստիլյան իսպաներենով: Հյուրերին առաջարկվում է մի քանի ծրագրեր. Conoce Satxota («Ծանոթանալ Satxota-ի հետ») ծրագիրը իր մեջ ներառում է շրջագայություն գիդի ուղեկցությամբ, ինչպես նաև սիդրի համտեսում, որը անցկացվում է շաբաթ օրերին: Մեկ անձի տոմսը կարժենա 8 եվրո:
Disfruta Satxota («Վայելիր Satxota») էքսկուրսիան ներառում է խմիչքների համտեսում և ընթրիք հատուկ ճաշացանկով. տոմսը կարժենա 34 եվրո: Satxota Premium-ը ներառում է այցելություններ գործարաններ, համտեսում և ընթրիք, որի ընթացքում կարելի է պատվիրել գառան կամ խոճկորի միս. արժեքը` 37 եվրո: Degusta Satxota («Փորձիր Satxota») ներառում է մեկնաբանություններով համտեսում և ծանոթացում սիդրի և ուտեստների համադրությունների հետ. գրում է BuenaEspana-ն: