Իսպանիա. Կիտո քաղաքում զբոսաշրջիկներին հրավիրում են ավտոբուս-դիսկոտեկ

Իսպանական Կիտո քաղաքում հայտնվել է անսովոր ավտոբուս, որում մարդիկ պարում են և խմում: Ford  ապրանքանիշի ավտոբուսը, ինչպես իր բոլոր «եղբայրները», նախկինում մարդկանց էր տեղափոխում քաղաքային երթուղիով, իսկ հիմա դարձել է դիսկոտեկի անցկացման վայր: Ավտոբուս-պարահրապարակը վերակահավորել են, ներկել, ստեղծել հատուկ լուսավորություն: Սրահում տեղավորվում է 45  հոգի, ովքեր պարում են և ըմպում կոկտեյլներ:

Այս հաճույքի համար պետք է վճարել 170  դոլար 45  հոգու համար  (մեկ հոգու համար մոտավորապես  3.7 դոլար):  «Դիսկոտեկն անիվների վրա» մեծ պահանջարկ է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: Հյուրերը կարող են համատեղել պարը զբոսանքի հետ, քանի որ երթուղին նույնպես շատ հետաքրքիր է ընտրված:

You might also like