Մադրիդյան Տիսսեն թանգարանում չորեքշաբթի օրը բացվել է հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ջիվանշիի ստեղծագործությունների ցուցահանդեսը, ով աշխատել է այնպիսի հանրահայտ մարդկանց հետ, ինչպիսիք են՝ Օդրի Հեբերնը և Ժակլին Քենեդին:
Ցուցահանդեսին, որը վերահսկում է անձամբ 87-ամյա դիզայները, ցուցադրվում է վարպետի մոտավորապես 100 աշխատանք՝ վերցված թանգարանային և մասնավոր հավաքածուներից:
Ցուցադրությանը առկա աշխատանքների մեջ են նաև «Նախաճաշ Տիֆանիի մոտ» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերից Օդրի Հեփբրնի հագուստները: Ցուցահանդեսը կտևի մինչև 2015 թվականի հունվարի 18-ը: