Իսպանիա. Բուրգոսում զբոսաշրջիկների համար կբացվի ամենամեծ իսպանական քարանձավը

Իսպանիայի ամենամեծ Cueva Palomera քարանձավը հասանելի կլինի Բուրգոս  այցելողների  համար նոյեմբերի 16-ից: Հազվադեպ դեպքերից մեկն է, երբ «մութ», «խոնավ» և «խորը ստորգետնյա» իրավիճակը ոչ միայն չի վախեցնում զբոսաշրջիկներին, այլև հակառակը. ստիպում է այստեղ այցելել ավելի վաղ, որպեսզի դառնան այն երջանիկներից մեկը, ովքեր առաջինը կտեսնեն քարանձավը ներսից:

Cueva Palomera

Քարանձավը համարվում է Օհո Գուարենյա  (Monumento Natural de Ojo Guareña) բնապահպանական հուշարձանի մի մասնիկը, և դա տիպիկ գեղեցիկ տեսարժան վայր չէ,. որը կարող եք բացահայտել մեկ էքսկուրսիայի ընթացքում: Այստեղ այցելուները պետք է ֆիզիկապես տանջվել, որպեսզի տեսնեն լավագույն տեսարանները:

Cueva Palomera

Էքսկուրսիոն խմբերի (մաքսիմում  25 մարդ)  համար ստորգետնյա զբոսանքի տևողությունը կազմում է մոտավորապես երեք կիլոմետր: Մեկ օրվա մեջ քարանձավ կարող են այցելել 80-ից ոչ ավել մարդ: Երթուղու սկիզբը Պալոմերայից է, այնուհետև էքսկուրիսիան շարունակվելու է Էդելվեյս սրահում, Գլխավոր պատկերասրահում, Դոլենսիաս անդունդում, Տելեֆոնո պատկերասրահում, իսկ կավարտվի Քասիկե սրահում:

Cueva Palomera

Ետդարձի ճանապարհին զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Մոմի թանգարան: Այս հուշարձանի տարբերությունը մյուս բնապահպանական հուշարձաններից այն  է, որ այստեղ պաշտպանված է ոչ միայն արտաքին տարածքը, այլև ստորգետնյա տարածքները:

Cueva Palomera

Այնպես որ այստեղ գեղեցկությունը ոչ միայն արտաքին է,  այլև ներքին: Եվ ինչքան խորը,  այնքան հետաքրքիր:

You might also like