Բարսելոնայի Պատրանքի թանգարանը առաջարկում է այցելուներին դիտել Պիկասոյի, Դալիի և Գոյայի աշխատանքները, ինչպես նաև՝ դառնալ հայտնի նկարի մի մասը, շրջել Տիտանիկի տախտակամածին կամ փախչեմ զոմբիներից։
Ինչպես գրում է eTurboNews-ը՝ Պատրանքի թանգարանը թանգարանի նոր տեսակ է, որում ներկայացված են 3D նկարներ՝ ստեղծված երկրի նկարիչների կողմից։ Նկարիչների նկարները իրենցից ներկայացնում են օպտիկական պատրանք, որը հնարավորություն է տալիս հայտնվել անսովոր վայրում անսովոր մարդկանց հետ։
Համենայն դեպս, առանց որևէ լրացուցիչ դժվարության զբոսաշրջիկները կարող են համալրել իրենց ֆոտոալբոմները անսովոր լուսանկարներով։ Թանգարանը գործում է ամեն օր 11:00-ից 23:00-ն՝ Barcelona, Carrer del Pintor Fortuny, 17 հասցեով։