Բարսելոնայի հերթական ամառային ժամանցներից մեկը՝ բաց երկնքի տակ կինոցուցադրությունների շարքը լողափում մեկնարկել է մեծ անշլագով: Անվճար կինոցուցադրությունները Բարսելոնայում կանցկացվեն ամեն հինգշաբթի և կիրակի մինչև օգոստոսի վերջ. հայտնում է Espanarusa-ն:
Լողափում ֆիլմ դիտել ցանկացողերը պետք է գան ավելի շուտ, որպեսզի տեղ զբաղեցնեն էկրանին մոտ: Ճիշտ որոշում կլինի լողափ տանել նաև մրգեր և զովացուցիչ ըմպելիքներ, իսկ ավելի նախաձեռնող կինոսիրողները իրենց հետ բերում են փակվող աթոռներ և փչովի նավակներ: Ցուցադրությունները սկսվում են մութն ընկնելուն պես՝ ժամը 22-ին: