Իսպանիա. պարահրապարակ` Իբիցայի օդանավակայանում

Իբիցան հայտնի է իր երեկույթներով և պարահրապարակներով, հիմա պարել կարելի է նաև օդանավակայանում: Օդանավակայանի կոմերցիոն տնօրեն Սիլվիա Կորբաչեն որոշել է, որ աշխարհում առաջին պարահրապարակը օդային նավահանգստում պետք է բացվի Իբիցայում: 

AENA ընկերության հայտարարության համաձայն` ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի «F***me I’m Famous!» ակումբը լիարժեք հարմարեցված է այցելուների պահանջներին համապատասխան. այն ունի բարի  սեղան, դիջեյի վահանակ, պարահրապարակ և լաունջ-սրահ, որտեղ կարելի է համտեսել բոլոր հնարավոր կոկտեյլները, 400 եվրոյով խմել մեկ շիշ շոմպայն և վայելել ճապոնական խոհանոց: Այժմ անցնելով գրանցումը, անձնագրի և անվտանգության վերահսկողությունը` օդանավակայանի ուղևորները կարող են զվարճանալ, մինչև կգա իրենց թռիչքի հերթը:

You might also like